Skip to content

Բայ

 

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:

Առաջադրանքներ

Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:
Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:

Ի՞նչ անել –

Ի՞նչ լինել –

2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Նախշ, գիշեր, վեճ, հաշիվ, կոճակ, կարոտ, սանր, պատվեր, սոսինձ, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, շող, օրոր, սուտ, կերակուր, կառույց, վճիռ, տոն, ողջույն, շունչ, փայլ, նվեր:

Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:
Զարթնել –

Փնտրել –

Մտաբերել –

Վերջացնել –

Բարևել –

Կարդալ –

Վճռել –

Խմել –

Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալ առողջանալ
ապաքինվել զմայլվել
պարծենալ խորհել
մտածել հպարտանալ
բարկանալ ճախրել
թռչել զայրանալ

Գտի՛ր բայերի հականիշները:
Գտնել —

Հիշել —

Մոտենալ —

Պակասել —

Մթնել —

Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:
Ձմռանը արջը (ի՞նչ է անում) իր որջում: (քնել)

Ձմռանը արջը (ի՞նչ է լինում) իր որջում: (նիհարել)

Առավոտյան (ի՞նչ եղավ) սառը քամին: (փչել)

Առավոտյան (ի՞նչ արեց) սառը քամին: (դադարել)

Բայի դեմքը

Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:

Օրինակ՝ վազել:

Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:

Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:

Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:

Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:

Ես վազում եմ: Մենք վազում ենք:

Դու վազում ես: Դուք վազում եք:

Նա վազում է: Նրանք վազում են:

Ես կառուցեցի: Մենք կառուցեցինք:

Դու կառուցեցիր: Դուք կառուցեցիք:

Նա կառուցեց: Նրանք կառուցեցին:

Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:

Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:

Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:
Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:
Թերթ, տունկ, հավատ, ապացույց, կես, հրավեր, նինջ:

Շարունակի՛ր ըստ օրինակի:
Օրինակ՝ չորանալ – չորացնել

Վերջանալ –

Բարկանալ –

Նեղանալ –

Եռալ –

Բայի թիվը

Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:

Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:

Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:

Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:
Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ

Նվագում է, մուտքագրում են, պատմում էր, խոստացել էիք, կրկնում ես, հայտնաբերել էինք, հավանում էիր, հերթապահւմ էին, մաքրել եք, մշակելու եմ, շատախոսում էին, պաշտպանելու ենք:

Երկու սև ամպ

Երկու սև ամպ

Read more: Երկու սև ամպ

Հովհաննես Թումանյան «Համերգ»

Հովհաննես Թումանյան «Համերգ»

 

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության
  •  ըստ քո բնորոշման

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

6. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։

Իմ յոթ հրաշալիքները

Իմ առաջին հրաշալիքը տատի պապի արձան է,որը գտնվում է արցախում։

 

Երկրորդ իմ հրաշալիքը գտնվում է Քալիֆորնիա նահանգ ԱՄՆ wald Disney:

 

Երորդ իմ հրաշալիքը դա ֆրանսիա փարիս քաղաքում եֆելյան աշտարակ

 

Իմ չորորդ հրաշալիքն է  Բրազիլիայի ռիո դե ժանեոի հիսուս քրիստոսի արձան։

 

Իմ հինգերորդ հրաշալիքը գտնվում է Հայաստանում սուրբ հովհանեսն է։

 

Իմ վեցերորդ հրաշաալիքն է Հայաստանի հանրապետության հրապարակ։

 

Իմ վերջին հրաշալիքը գտնվում է Վրաստանի բաթումի քաղաքի ծովն է։

 

 

 

բնագիտություն

1հարց Ինչ մարմինից է բախկացած արեգակնային համակարգը

2 հարց Քանի մոլորակ է պտտվում արեգակի շուրջ և որո՞նք են դրանք

3 հարց Ո՞րն է համարվում ամենամեծ մոլորակը

4 հարց ո՞ր գալակտիկա մեջ է մտնում արեգակնային համակարգը

 

1 հարցի պատասխանը

2 հարցի պատասխանը

3 հարցի պատասխանը

4 հարցի պատասխանը

 

Untitled

  1. Պատկերացրու, որ հանդիպել ես մի այլմոլորակայինի: Նա չգիտի, թե ինչ է նշանակում դդում բառը: Փորձի՛ր
  2. բացատրել նրան:
  3. Դդումը շատ ամուր  է, համեղ է,մեջը կան արևածաղիկի պես
  4. Համացանցից փնտրիր և դուրս բեր տասը հետաքրքիր փաստ դդումի, դդումի օգտակար հատկությունների մասին:
  5. Տեղադրիր լուսանկարներ, որոնք դդումը ներկայացնում են և՛ ներսից, և՛ դրսից:
  6. Դդում բառով կազմի՛ր բառակապակցություններ:
  7. Դդում, կորիզ, կեղև բառերով կազմիր հնարավորինս շատ ածանցավոր ու բարդ բառեր:
  8. Դդումի մասին հորինիր հանելուկ:
  9. Դդում բառով կազմիր աքրոստիկոս:
  10. Գրիր բառեր, որոնք

 

ա. դդումի պես օգտակար են — 

բ. դդումի պես ամուր են —

գ. դդմագույն են —

8. Paint նկարչական խմբագրում նկարիր դդում, այն կերպավորիր: Աշխատանքդ տեղադրիր այստեղ:

9. Կազմիր այդ դդմային կերպարի անձնագիրը:

Անունը
Ազգանունը
Հայրանունը
Ծնվել է 
Ապրում է
Սիրում է
Չի սիրում
Երազում է
Ղափամայի տոնին

9. Դդումի հետ երևակայական հարցազրույց վարիր: Գրիր, թե ի՞նչ հարցեր կուղղեիր նրան:

10. Ի՞նչ է ղափաման: Գրիր, թե ինչ գիտես ղափամայի մասին: Իմացածդ ստւգիր: Ավելացրու նոր տեղեկություններ:

11. Ընտրիր այս վերնագրերից մեկն ու մի զվարճալի պատմություն հորինիր: Ինքդ էլ կարող ես նոր վերնագիր մտածել:

  1. Դդմաստանում
  2. Դդմաշենցի դդումը
  3. Կորիզների զարմանալի արկածները Դդմաստանում
  4. Դդումի արկածները
  5. Խելացի դդումը
  6. Դդումն ու ղափաման

 

 

Untitled

Արասպել տորք Անգեղի մասին

Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել:

Մի անգամ Պոնտոս ծովի(Սև ծով) ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի, հարձակվում, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը: Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում և նետում նավերի հետևից: Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ ջրի ալեբախումից բազում մղոններ հետ են մղվում: Երևանում՝ Նորքի երկրորդ զանգվածում, բլրի վրա 1982 թվականին տեղադրվել է Տորք Անգեղի արձանը:Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Սակայն արհեստական լիճը այդպես էլ չստեղծվեց:

Երբ ես իմացա,որ աշխարհում կար էսպիսի տղամարդ ես շատ ուրախացա,որ մենք  ունեինք եսպիսի հզոր մարդտորք անգեղ Հայաստանի պատիվը բարցացրեց։

 

 

Որդան կարմիր

Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ ման­րանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:

Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամե­նագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։

Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:

ինձ շատ դուր եկավ լույսի և արեգակի աստվածն և  Հին հայերի ստորերկրյա թագավորությունը։

Առասպել Ագռավաքարի մասին

Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր, ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:

— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:

Վերջին ուժերը լարելով՝ նա հուժկու հարված հասցեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:

— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:

— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի ընկույզի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:

Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:

Ես ափշեցի երբ իմացա,որ  էդպիսի բան է եղել և ինձ շատ դուր է եկավ այս պատմությունը։

Հայկ և Բել

images

Հայկ

Հայկ Նահապետը (նաև Հայկ, Հայկ դյուցազն) համարվում է հայոց նահապետը, նախահայրը և ազգապետը։

Անվան ծագման մասին

Հայկ անունը նշանակում է «հսկա», «հաղթանդամ»։ Հայկը դյուցազն է, սերում է դիցերից։  Հայկի մայրն էր Անահիտ դիցուհին, որը երբեմն կոչվում է «մեծն տիկին հայոց», «մեծամայր»։

Բնութագրում

Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ է, որսորդ։ Նրա զենքերը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված են գերբնական հատկություններով։  Հայոց տոմարի ամսանունները ծագում են Հայկի զավակների անուններից։

Հայկ և Բել

Հայկի կյանքի ամենավառ պատմությունը նրա պատերազմն է բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։  Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունն իր հարազատների և ցեղակիցների վրա։ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո, Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես Հայկը բնակություն է հաստատում  Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք»: Հարքում Հայկը հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։

Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռը զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից,  բարձրանում մի բլրի վրա, այնտեղից հետևում է մարտին։

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և, մոտենալով Բելին, նետահարում է նրան եռաթև նետով։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Ի հիշատակ Հայկի տարած հաղթանակի և նրա բազբաթիվ արարքների՝ ժողովուրդը անվանում է մեր երկիրը Հայք։

Բնագիտություն 18․12

Մթնոլորտի կազմը

Մթնոլորտի կազմը —  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:

Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:

Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանր հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչե 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը ե զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:

Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետեյալ հիմնական շերտերր.

ներքնոլորտ,

վերնոլորտ

Реклама

ար­տաքին ոլորտ

Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:

Ներքնոլորտի հաստությունր 8-10 կմ է։

Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասր: Ներքնոլորտում են առաջանում ամպերր, անձրևը, ձյունր, կարկուտը, կայծակն ու ամպերը։

Վերնոլորտր տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրություններր: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտր: Այս շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթներր:

Արտաքին ոլորտր մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:

Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդր անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:

 

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:

Երգի խումբ

Ես ընտրել եմ երգի խումբ։ իմ խմբում մենք սովորելու ենք մեդիաուրբաթի երգ էր,հորինելու ենք երգեր,

իմ խումբը ամեն օր պետք է սովորեն երգեր,և պատրաստ կգան և կերգեն իրենց ընտրաց երգերը։Միայն լինի մեր դպրոցի երգերից,կարող եք երգել զինվորական երգեր,կարող եք երգել նաև եվրատեսիլից,կարող եք երգել ժողովրդական։Հարգանքով Ալեքս Հովսեփյան։

Թթվի անձնագիր

Անունը՝ Թթենի
Ազգանունը՝ Թթվաշյան
Ծնվել է  2023 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 10։29։ Ծնվել է Հարավային դպրոցի խոհանոցում։
Ապրում է Թթվաշեն քաղաքում։
Սիրում է  լոլիկ։
Չի սիրում սև պղպեղ։
Երազում է, որ նա քայլի։
Սեբաստացու տոնին նա էլ չի լինի։

 

Թե դու չլինես ,աշխարհ չի լինի

Թթու, դու իմ համով թթու,

Ուրախ և համեղ։

 



Զանցել գործիքագոտուն