Թթվի անձնագիր

Անունը՝ Թթենի
Ազգանունը՝ Թթվաշյան
Ծնվել է  2023 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 10։29։ Ծնվել է Հարավային դպրոցի խոհանոցում։
Ապրում է Թթվաշեն քաղաքում։
Սիրում է  լոլիկ։
Չի սիրում սև պղպեղ։
Երազում է, որ նա քայլի։
Սեբաստացու տոնին նա էլ չի լինի։

 

Թե դու չլինես ,աշխարհ չի լինի

Թթու, դու իմ համով թթու,

Ուրախ և համեղ։

 

Untitled

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ․․․

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
  3. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։
  4. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։
  5. Բնութագրի՛ր թագավորին։
  6. Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։
  7. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․
  8. Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։
  9. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
  10. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Լրացուցիչ ընտանեկան առաջադրանք ընտանեկան ռադիոթատրոն

Թողնել պատասխան

Design a site like this with WordPress.com

Get started

Հեքիաթի նոր ավարտ

Նրանք գնում են շուկա, տեսնում են լիքը մթերք և մրգեր։ Վերցրեցին երեք բանան։ Պատգամավորները չգիտեին, որ բանանի կեղևը չեն ուտում։ Բանանի միջուկի փոխարեն ուտում են կեղևը, իսկ բանանի միջուկը դեն են նետում։  Հաջորդ վաճառականից մի կշեռք արևածաղկի սերմեր են գնում։ Միջուկի փոխարեն ուտում են կեղևները, իսկ միջուկը դեն են նետում։ Երբ հասնում են իրենց քաղաք, տեսնում դեռ ձմեռ է, հետ են գնում թագավորի մոտ։

իմ պապիկի մասին

Ես այսօր մպատմեմ իմ պապիկի մասին,նրա անունն է Հովսեփ ազգանունը Հովսեփյան,նա շատ աշխատասեր էր,նրա աչքերը բաց կապույտ է, բարցրահասակ է, նա  պատրաստում էր կահույք ,սեղան,աթոռ։

Շատ եմ սիրում իմ պապիկին և նոյեմբերի 4 ին նրա ծննդյան օրն է։

Այս ամենը իմ մայրական պապիկի մասին էր։

 

Քամին ու տերևը

Աշնան վերջին տերևը

 

մոտ էր ձմեռը երեխաների կեսը տխուր էին որովհետև աշունը վերջացավ,իսկ մյուսները ուրախ էին որովհետև  մոտ է ձմեռը,թռչունները գնում էին տաք երկիրներ,ծառերը տխուր լաց էին լինում  և բոլոր ծառերի վրա մնացել էր մեկ տերև, անցնում է ձմեռը,դառնում է,նորից աշուն բայց այդ տերևը չի թախվում 2 ամիս հետո այդ վերջին տերևը թափվեց։ծառեր շատ տխրեցին,որ իրենց սիրելի տերևը ընկավ։ արդեն  ամառ է և այդ վերջին տերևը թրչկոտելով կպավ ծառին նրա երազանք էր,որ նա կպնի ծառի ճյուղին ։Դուք էլ հավատացեք երազանքներին և երազանքները կիրականանան։

Համո Սահյան «Քամու համբույրը»

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Read more: Համո Սահյան «Քամու համբույրը»

Մաթեմատիկա 16․10․2023

Ա) Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կոմերից մեկը 48մմ է, իսկ մյուսը 18մմ-ով մեծ է այդ կողմից։

Լուծում

1) 48+18=66

P=(66+48)x2=228

Պատասխան՝228

Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ»

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Read more: Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ»

English 11.10.2023

I want to speak about our school. I study at the Southern School of «Mkhitar Sebastatsi» Educomplex. I like my school very much. Our classrooms are very light because there are no walls in our school. We have joyful days here. After classes, we can ride bikes. When the weather is fine we play different outdoor games. We have a lot of plants in our school and we water them every day.   In summer we have an outdoor swimming-pool where we swim after classes. We have a lot of fruit trees around our school. Sometimes when the weather is fine we do our lessons outside, under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Maths, Nature Study, Technology, Song and PE. I like all the subjects, but most of all I like․․․․․․․․․. 
This is all about our school.

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում եսդեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Read more: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…