Մեղուների հովիվը եւ արջերը («Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Մեղուների հովիվը եւ արջերը
(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե
Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին
ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի,
այնուամենայնիվ, գերի ընկա։
Նրանք ինձ կապեցին եւ որպես գերի ծախեցին։ Սև օրեր սկսվեցին ինձ
համար։
Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր եւ ձանձրալի էր. ինձ
մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի
մեղուները, տանեի բացատներում արածացնելու եւ երեկոյան բերեի, փեթակների
մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը
պակաս է։
Գնացի փնտրելու եւ շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին
արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել եւ նրա անուշ մեղրով բերանները
քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք չկար։
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ եւ խեղճ մեղվին
ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր
ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ
լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում եւ ծիծաղում եք, իսկ այդ
ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։
77
Հարցեր եւ առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։
__________________________________________________________________________

____________
2. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
____________
3. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
____________
4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:
Քա…ցր, դժբա…տ, ծիծա…, գլու…, մե…ու, տ…ուր, ծա…ել, տե…ավորել, վա…եցնել,
փա…նել:
78
5. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ)
բառերը:
Ելարան – ___________________
Ծիծաղ – _____________________
Ագահ – _____________________
Հզոր – ______________________
Սարսափելի –________________
6. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:
ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։
__________________________________________________________________________
Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:
_________________________________________________________________________
շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:
_________________________________________________________________________
7. Գրի՛ր մեկ բառով: Օրինակ՝ ման գալ — զբոսնել
Պար գալ – ________________________
Խաղ անել –_______________________
Բաց անել –_______________________
Կռիվ տալ –_______________________
Վախ զգալ –_______________________
Վազ տալ –________________________
Հունձ անել –______________________
7

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով