Daily Archives: 17 Մայիսի, 2023

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը («Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը
(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր
արկածները։
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
— Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։
Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել,
թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես
իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։
Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց. —
Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։
Ծերուկը դեմքը խոժոռեց եւ ծանր ու մեծ պատասխանեց.
— Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես
պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես
աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։
Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։
— Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…
Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով,
շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։
— Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…
— Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…
Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում`
«Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք եւ ինքներդ դատե՛ք,
աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։
755
Հարցեր եւ առաջադրանքներ
1Նկարագրի՛ր եւ բնութագրի՛ր Մյունխհաուզենին:
Ստախոս,երկարաքիթ,ինքնագով,նա սիրում է իր հորինած արկածները պատմել մարդկանց և կարդալ։
2. Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան, ինչու՞։
Ես Մյունխհաուզենին նմանացնում եմ բուրատինոյին,նրանք իրար շատ նման են նման են քթով և, որ Մյունխհաուզենը սուտ էր խոսում դրա համար նա ունի երկար քիթ,բուրատինոն էլ է այդպես որ սուտ է խոսում նրա քիթը երկարում է։



Մաթեմատիկա 17․05

1.Լուծի՛ր խնդիրները։

 

Ա․ Եվան հեքիաթների գիրքը սկսեց կարդալ ապրիլի 3-ին և այն վերջացրեց մայիսի 2-ին։ Քանի՞ էջանոց էր այդ գիրքը, եթե Եվան կարդում էր ամեն օր, օրական 4 էջ։

Լուծում

4×30=120

Պատ․120՝

 

Բ․ Ռազմիկը խնդրագրքի խնդիրները սկսեց լուծել մարտի 27-ից և ավարտեց ապրիլի 10-ին։ Քանի՞ խնդիր լուծեց Ռազմիկը, եթե նա օրական լուծում էր 10 խնդիր։

Լուծում

10×15=150

Պատ․150՝

 

Գ․ Տիգրանը, օրական կարդալով 5 էջ, ապրիլի 7-ին սկսեց կարդալ Ամեն ին տիեզերքի մասին հանրագիտարանը և այն ավարտեց մայիսի 12-ին։ Քանի՞ էջից էր բազկացած հանրագիտարանը։

Լուծում

36×5=180

 

Պատ․180՝

 

Դ․ Ալեքսանդրը, ապրիլի 4-ից սկսած․10 օր շարունակ,  ամեն օր լուծեց 7 խնդիր։ Ընդամենը քանի՞ խնդիր լուծեց Ալեքսանդրը։

Լուծում

10×7=70

Պատ․70՝

 

2 Գուշակի՛ր՝ ինչ թիվ եմ։

 

Երկնիշ եմ, կենտ եմ, պատիկ եմ 7-ին, թվանշաններիս գումարը 3 է։

Պատ․՝

Երկնիշ եմ, զույգ եմ, պատիկ եմ 20-ին, թվանշաններիս գումարը 4 է։

Պատ․՝

Եռանիշ եմ, կլոր եմ, հարյուրավորս 2 է, թվանշաններիս գումարը 7 է։

Պատ․՝

Քառանիշ եմ կլոր եմ, բաժանվում եմ 100-ի, թվանշաններիս գումարը 1 է։

Պատ․՝

 

3.Որոշի՛ր յուրաքանչյուր առարկայի արժեքը։

 

Լուծում

Պատ․՝

Ինչքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր առարկայից մեկական գնելու համար։

Լուծում

Պատ․՝

Ինչքա՞ն գումար է հարկավոր յուրաքանչյուր առարկայից տասական գնելու համար։

Լուծում

Պատ․՝