Category Archives: Մայրենի

Ամանորյա հրաշք

Բարև բոլորին։Այսօր ես կպատմեմ իմ հրաշքի մասին։ Ես ամառը չգիտեի ինչի տարի է, ես երազանք պահեցի, որ հաջորդ տարին լինի ձիու տարի։ Իսկ այս տարի նապաստակի տարի է։ Ես այս Ամանորին երազանք կպահեմ որ ինձ երբեք չխաբեն, չծիծաղեն իմ վրա         և ուզում եմ երազանք պահել, որ թշնամին հեռանա Հայաստանից։Թող հրաշքը գնա նրա մոտ, ով լավն է և հոգատար։Ես նաև ուզում եմ թող հրաշքը գնա նաև աղքատ մարդկանց մոտ,թող նրանք էլ Նոր տարին մեր բոլորի նման նշեն, թող Աստված նրանց երեխաներին օրհնի, թող նրանք ել ունենան լավ մանկություն, թող Աստված բոլոր երեխաներին տա լավ մանկություն, խնդրում եմ կատարի իմ ցանկությունները։ Պահի՛ր, պահպանիր մեր երկիրը, Աստված պապիկ ջան։ Ես տանը կաղոթեմ քո համար։



Նամակ ձմեռ պապիկին

Բարև սիրելի՛ Ձմեռ պապիկ։ Շնորհավոր նաև քո նոր տարին։ Ես քո եղանակին ունեցել եմ լավ օրեր։ Ես այս տարի, որ ասեմ գերազանց եմ, սուտ է,  ես մի քիչ լավ եմ սովորում։ Մոռացա ասեմ, որ ես  սովորում եմ Հարավային դպրոցում։  Եթե քեզ նեղություն չի, որ խնդրեմ իմ նվերը կբերես, իմ նվերը խաղալու հոլ է։ Այդ հոլը վաճառվում է վերնիսաժում, տես այս նկարը տես ուրիշ չբերես, թե չէ կնեղանամ։ Մորացա ասեմ ես շատ  եմ սպասել Ամանորին և իմ և քո հանդիպմանը։

Նամակ սիրելի ձմեռ պապիկին Ալեքսից



Նամակ ագռավին

Բարև սիրելի՛ ագռավ ։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս որ, բոլոր աղվեսների մասին    հեքիաթները կարդաս, որ իմանաս,  որ աղվեսները խորամանկ են։ Դու շատ միամիտ ես , դու չգիտեիր, որ աղվեսն խորամանկ է։ Եթե քեզ գովում ե, դա չի նշանակում, որ ինչ-որ մի բան պետք է անես, որ քեզ ավելի շատ գովեն։ Եթե ուզում ես ուտելիքս տամ, պետք է ինձ ասես, ես կտամ, որովհետև ես բարի եմ։

Ագռավի պատախանը։

—Շնորակալություն, իմ ընկե՛ր , ինձ մոտ ստացվեց ։

Երեկ աղվեսը եկավ,ասացի նրան ուտելիքիցս տամ ,  նա համաձայնվեց և մենք

ընկերացանք, ես նրան բացատրեցի, որ եթե ուտելիք ես ուզում, ինձ ասա։



մկների ժողով

Մկների ժողովը

Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,

Կատվի ձեռքից լկստան

Գզիրն ընկավ դռնեդո´ւռ

Էլ չթողեց տուն-կտուր

Ջահել ահել գեղովի,

Կանչեց, բերեց ժողովի՝

Թէ ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն:

Եկան գյուղի ջոջերը

Երկար բարակ պոչերը,

Մասնակցեցին խորհրդին,

Մի մուկ խոսեց իր հերթին,

— Լսե´ք, մկներ, ցեղակից,

Չունեմ որդի, կողակից,

Ես մի անտեր ծերուկ եմ,

Բայց պատվավոր մի մուկ եմ.

Պակսեց ուժը իմ ոտի,

Պետք է մեռնեմ անոթի

Սովն է չոքել դռանը,

Ախ, մռռանը, մռռանը,

Վեր է ընկել, մառանը,

Ինչքան ասես նազ անի,

Ստից սատկի, տազ անի,

Մուկ տեսնելիս, վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,

Թաթովը տա, խաղ անի,

Ուտի, քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը

Կորչելու չէ զուր տեղը…

Ա՜յ բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,

Մեջը զնգոց.

Կատվի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի:

Է´, զանգը ո՞վ կախ անի.

— Ալո դո´ւ:

— Ալո՞ն տանի:

— Բալո դո´ւ :

— Բալո՞ն կախէ:

— Չստո, դո´ւ:

— Չստոն կաղ է :

— Մստո, դո´ւ:

— Մստոն կարճ է:

— Փստո, դո´ւ:

— Էդ էլ խի՞ղճ է:

— Համբո, դո´ւ:

— Ես տկար եմ:

— Չամբո, դո´ւ:

— Ասենք տարա,

Բա որ կատուն գա ինձ վրա՞:

— Բտոն, Խտոն թող մեկից

Բռնեն կատվի քամակից:

— Ի՞նչ է խոսում չոր գանգը,

Լավ է դու տար էդ զանգը,

Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-

Ճստաց Բտոն ճստճստան:

— Լռի´, հանդուգն

Կոտորվե´ք դուք,

Վախկոտներիդ ես թաղեմ,

Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,

Գոչեց ջոջը,

Քաշեց պոչը:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:

Լկստան — Ժիր

գզիր — տանուտեր

ահել — ծեր

ջոկ -արանձին

հնարք — ճիգ

կողակից -միասին ապրող

անոթի -սոված

զուլում -աղետլ

տկար — թույլ

հանդուգն -համարձակ

պոչը քաշել — հեռանալ

  1. Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն է չոքել դռանը — ՈՒտելու բան չկա

ցավն էլ ունի իր դեղը — ամեն իրա վիճակից կա  երգ

չոր գանգ -անխելք, համար

  1. Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն սոված  էր նա մտել էր մառան սպասում էր  մկները գաին մկներին

ուտի ,կատվի ետեվ կար մի ուժեղ մուկ այտ մուկ քաշեց կատվի պոչը այտ

օրվանից կատուն վախենում էր մկաստանից։

  1. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։ Տեղադրի՛ր բլոգում։
  2. Մկաստան երկում կաին լիքը մկներ պանիրներ այնտեղ կար մոլորակններ
  3. կար մի կատու այտ կատւն վախենում է մի մուկից այտ մուկը ուժեղ էր


Խաղողի մասին

Աշխարհի բոլոր բույսերի մեջ ամենամեծ տեսականին ունի խաղողը: Գոյություն ունի խաղողի մոտ 8000 տեսակ (ավելի շատ քան մնացած բոլոր պտուղները իրար հետ վերցրած(6000 տեսակ)):

🍇Մեկ շիշ գինի պատրաստելու համար անհրաժեշտ է 600 հատիկ խաղող: (խոստանում ենք ստուգել):

🍇Խաղողը միակ բույսն է, որի ուսումնասիրության համար մի ամբողջ գիտություն է ստեղծվել. ԽԱՂՈՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ:

🍇Նույնիսկ բժշկության մեջ խաղողաբուժություն եզրույթը կա:

🍇Բուժում են ոչ միայն խաղողի  պտուղներով, այլ նաև թփով, կեղևով և այն ամենով ինչ կարելի է ստանալ այդ բույսից:



Լուսին

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սավառնող-թռչող

  1. Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը:

Արևը։

3․ Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը։

Արևը։

  1. Շարունակի՛ր.

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան լուսինը։

Այն շատ մուգ գույնի է և շատ մեծ է։

Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ ջուր։

Լուսինն իր լույսը չունի։