Ջ. Ռոդարի «Ջելսոմինոյի արկածները» Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը: «Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: —Continue reading

4-րդ դասարանի սովորողի ուսումնառության բնութագիր (ձևավորող-բնութագրող գնահատում) Опубликовано 30 апреля, 2023 Քանի որ 4-րդ դասարանում միավորային գնահատական չի դրվում, սովորողին տրվում է ոչ միավորային՝ ձևավորող գնահատական՝ բնութագրելով սովորողի ուսումնառության կարողությունները յուրաքանչյուր ուսումնական շրջանում։ 1-ին ուսումնական շրջան 1․Պետական չափորոշչի վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների։ Սովորողը ինքնուրույն կամ ուսուցչի, ծնողի օգնությամբ լրացնում է իրContinue reading

Արևն ու Լուսինը Ավանդապատում Լինում են, չեն լինում, մի քույր ու եբայր են լինում։ Քրոջ անունը Արև էր, եղբորը՝ Լուսին։ Արևը ժպտերես, ոսկեգույն վարսերով աղջիկ էր։ Նա հոգատար էր իր եղբոր՝ գեղեցկադեմ Լուսնի նկատմամբ։ Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ ԲոլորContinue reading

Եղնիկները

Ցուրտ ու մութ գիշեր էր։ Մի հսկա եղևնու տակ իրար էին սեղմվել երկու եղնիկներ։ Անընդմեջ տեղացող ձյունն իր թավ սավանն էր փռում անտառի ծառերի, եղնիկների վրա։ Եղնիկները դունչ դնչի էին տվել ու պառկել կողք կողքի։ Ի՜նչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը։ Երկու եղնիկները դողում էին անորոշ երկյուղից։ Սառնաշունչ քամին բռերով ձյուն էր լցնում խեղճերի ականջներիContinue reading Եղնիկները

Իմ դպրոցի սիրելի վայրը

Բարև ձեզ այսօր ես կպատմեմ Իմ սիրելի վայրի մասին  իմ սիրելի վայրը դա բակն է, սիրում եմ շատ դաշտը որտեղ մենք ֆուտբոլ ենք խաղում,և սիրում եմ շատ դաաշտի պարանը և շատ եմ սիրում մեր բերքատու ծառները։ Մեր դպրոցի բակում կա ելակ,ծիրան,թութ,դպրոցի կոխքը խաղում ենք գործնագործ։

Փոխադարձ կապերը բնության մեջ

  Բնության բաղադրիչների միջև ամենուր գոյություն ունեն փոխա­դարձ սերտ կապեր: Միմյանց հետ կապված են անկենդան և կենդանի բնությունը, բույսերն ու կենդանիները, տարբեր կենդանիները: Մարդը լինելով բնության մի մասնիկը, նույնպես հազարավոր թելերով կապված է իր շրջապատի բնության’ հողի, գետերի, օդի, կենդանի օրգանիզմների հետ: Միայն թե բնության մեջ եղած այդ կապերը տեսնել հնարավոր չէ,  այիսնքն դրանք անտեսանելիContinue reading Փոխադարձ կապերը բնության մեջ

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով» Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: — Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ: Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեցContinue reading

Ջ. Ռոդարի «Փոխեցին գլուխները» Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները: _ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրումContinue reading

Բայ

Բայի ժամանակը Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի: Ներկա ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է այժմ, ներկա պահին: Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է ներկա պահից առաջ, անցյալում: Ապառնի ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է ներկա պահից հետո, ապագայում: Առաջադրանքներ Ընդգծված բառերին նայի՛ր և ասել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր: Աղվեսի դունչը խաղողին չհասավ,Continue reading Բայ