Monthly Archives: Ապրիլի 2024

Բայ

 

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:

Առաջադրանքներ

Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:
Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:

Ի՞նչ անել –

Ի՞նչ լինել –

2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Նախշ, գիշեր, վեճ, հաշիվ, կոճակ, կարոտ, սանր, պատվեր, սոսինձ, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, շող, օրոր, սուտ, կերակուր, կառույց, վճիռ, տոն, ողջույն, շունչ, փայլ, նվեր:

Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:
Զարթնել –

Փնտրել –

Մտաբերել –

Վերջացնել –

Բարևել –

Կարդալ –

Վճռել –

Խմել –

Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալ առողջանալ
ապաքինվել զմայլվել
պարծենալ խորհել
մտածել հպարտանալ
բարկանալ ճախրել
թռչել զայրանալ

Գտի՛ր բայերի հականիշները:
Գտնել —

Հիշել —

Մոտենալ —

Պակասել —

Մթնել —

Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:
Ձմռանը արջը (ի՞նչ է անում) իր որջում: (քնել)

Ձմռանը արջը (ի՞նչ է լինում) իր որջում: (նիհարել)

Առավոտյան (ի՞նչ եղավ) սառը քամին: (փչել)

Առավոտյան (ի՞նչ արեց) սառը քամին: (դադարել)

Բայի դեմքը

Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:

Օրինակ՝ վազել:

Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:

Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:

Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:

Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:

Ես վազում եմ: Մենք վազում ենք:

Դու վազում ես: Դուք վազում եք:

Նա վազում է: Նրանք վազում են:

Ես կառուցեցի: Մենք կառուցեցինք:

Դու կառուցեցիր: Դուք կառուցեցիք:

Նա կառուցեց: Նրանք կառուցեցին:

Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:

Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:

Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:
Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:
Թերթ, տունկ, հավատ, ապացույց, կես, հրավեր, նինջ:

Շարունակի՛ր ըստ օրինակի:
Օրինակ՝ չորանալ – չորացնել

Վերջանալ –

Բարկանալ –

Նեղանալ –

Եռալ –

Բայի թիվը

Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:

Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:

Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:

Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:
Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ

Նվագում է, մուտքագրում են, պատմում էր, խոստացել էիք, կրկնում ես, հայտնաբերել էինք, հավանում էիր, հերթապահւմ էին, մաքրել եք, մշակելու եմ, շատախոսում էին, պաշտպանելու ենք: