Category Archives: Ես և շրջակա աշխարհը

Աթաբեկ Խնկոնյան վատ ընկեր

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռած…

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ըմբոստ-անհնազանդ ձեռաց-կարճաժամանակյա վեհափառ-փառավոր Պատան-Պատանք  զրպարտ-տարածել

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:
    Աղվեսը շատ խելացի էր նա հասկացավ
  2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:
Միավանկ երկվանկ

 

  1. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

Վախկոտ —

Մեղավոր —

Հիվանդ —

Ուժեղ –

Պառավ –

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ – ————————————

Դող — ——————————————

Նախաճաշ – ———————————

Քրտինք – ————————————

Հագուստ – ————————————

Նկար- ——————————————

Երգ- ———————————————

Կառույց- —————————————

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Բանջարեղենի օկտակարության մասին

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ որպեսզի սնունդն օրգանիզմին միայն օգուտ բերի և ոչ թե դատարկ կալորիաներ, դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել տարբեր գույնի մրգեր ու բանջարեղեն:

Նրանք պատմել են, թե որ գույնն ինչ օգտակար հատկություններ ունի: Օրինակ՝ բանջարեղենն ու մրգերը կարմիր գույն ստանում են լիկոպինի շնորհիվ, որն ամենահզոր հակաօքսիդանտներից է, եւ որը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից:

Բացի այդ, կարմիր մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ անտոցիան՝ բուսական պիգմենտ, որն ուժեղ ֆլավոնոիդ է: Այն նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը, քաղցկեղի ուժեղ կանխարգելիչ միջոց է, ամրապնդում է հիշողությունը:

Դեղին և շեկ մրգերն ու բանջարեղենը մարդու իմունային համակարգի գլխավոր օգնականն են: Դրանցում պարունակվում է մեծ քանակությամբ կարոտինոիդ, որը հետագայում օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի:

Կանաչ մրգերն ու բանջարեղենը նիհարելու լավագույն օգնականն են, քանի որ պարունակում են նվազագույն կալորիաներր և քլորոֆիլի արժեքավոր աղբյուր են, որն արդյունավետորեն պայքարում է բազմաթիվ ուռուցքների առաջացման դեմ:



Խաղողի մասին

Աշխարհի բոլոր բույսերի մեջ ամենամեծ տեսականին ունի խաղողը: Գոյություն ունի խաղողի մոտ 8000 տեսակ (ավելի շատ քան մնացած բոլոր պտուղները իրար հետ վերցրած(6000 տեսակ)):

🍇Մեկ շիշ գինի պատրաստելու համար անհրաժեշտ է 600 հատիկ խաղող: (խոստանում ենք ստուգել):

🍇Խաղողը միակ բույսն է, որի ուսումնասիրության համար մի ամբողջ գիտություն է ստեղծվել. ԽԱՂՈՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ:

🍇Նույնիսկ բժշկության մեջ խաղողաբուժություն եզրույթը կա:

🍇Բուժում են ոչ միայն խաղողի  պտուղներով, այլ նաև թփով, կեղևով և այն ամենով ինչ կարելի է ստանալ այդ բույսից:



ճանփորդություն դեմի լուսին