Category Archives: Մայրենի 4-դասարան «Մայրենի լեզու»

Երկու սև ամպ

Երկու սև ամպ

Read more: Երկու սև ամպ



Քամին ու տերևը

Աշնան վերջին տերևը

 

մոտ էր ձմեռը երեխաների կեսը տխուր էին որովհետև աշունը վերջացավ,իսկ մյուսները ուրախ էին որովհետև  մոտ է ձմեռը,թռչունները գնում էին տաք երկիրներ,ծառերը տխուր լաց էին լինում  և բոլոր ծառերի վրա մնացել էր մեկ տերև, անցնում է ձմեռը,դառնում է,նորից աշուն բայց այդ տերևը չի թախվում 2 ամիս հետո այդ վերջին տերևը թափվեց։ծառեր շատ տխրեցին,որ իրենց սիրելի տերևը ընկավ։ արդեն  ամառ է և այդ վերջին տերևը թրչկոտելով կպավ ծառին նրա երազանք էր,որ նա կպնի ծառի ճյուղին ։Դուք էլ հավատացեք երազանքներին և երազանքները կիրականանան։



Համո Սահյան «Քամու համբույրը»

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Read more: Համո Սահյան «Քամու համբույրը»



Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ»

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Read more: Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ»



Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում եսդեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Read more: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…



Կոմիտաս «Աշուն գիշեր»

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:

Read more: Կոմիտաս «Աշուն գիշեր»



Վիլյամ Սարոյան

1-ին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր կամ որևէ գույնով ներկի՛ր դպրոցի շենքը նկարագրող հատվածը: Համեմատի՛ր քո դպրոցի շենքի հետ:
  2. Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս: Մեր դպրոցի շենքը գեղեցիկ է ,աստիճանները գունավոր,դասարանները մաքուր, դպրոցի բակում որտեղ ծառեր կան, բույսեր,մեր դպրոցը,հետաքրքիր աշխհար է։
  3. Բնութագրի՛ր պատմվածքի հերոսներին:
  4. Տնտեսուհին բարի է,շատ խելացի է։
  5. Ջիմին նեղացկոտ է ,անհավատ է։
  6. միստր Բարբրը շատ չար է,ջղայն է։


ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
— Քույրի՛կ,- ասաց առյուծը,- ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

ներողամիտ եղիր —Ներին

մոտալուտ մահը-մահվան պահը

օր ու արև չտեսնել —կյանք չունենալ

ցավ պատճառել —ցավեցնել

ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա —հարվածել,ծեծել

վերք հասցնել —ցավեցնել

շունչը փչել —մահանալ

  1. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:
  2. Անիծելը փոքր արարածի թույլ կամքի դրսևորում է։
  3. Առյուծի համար մարմնական վերքը հոգևոր վերքից ընդունելի էր։

 Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:

 Առյուծը ներողամիտ։

Կրիան փոքրոգի։

  1. Ո՞րն է առակի իմաստը:
  2. Անեծքը երկսայր սուր է․մարդ պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար։
  3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:
  4. Երկու ընկեր դպրոցից տուն էին վերադառնում,դիմացից եկող ավտոմեքենայի վարորդը հյութի շիշը պատուհանից դուրս նետեց։
  5. Առաջին տղան սկսեց անհարգալից խոսքեր ասել վարորդի հասցեին։ երկրորդը անձայն վերցրեց շիշը և գցեց աղբամանը։
  6. Այդ պահին տեսավ, որ ընկերը պաղպաղակի թուղթը գցեց գետնին։ՈՒրիշին մեղադրելու փոխարեն հետևիր սեփական վարքիդ։

 Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով՝ աուդիոգիրք պատրաստի՛ր:



Վիլյամ Սարոյան ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկն ուզում էր ասել. «Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ «Ես»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

«Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրիկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

«Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա»:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

— Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «Ես» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «Ոչ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «Ոչ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էրթե նոր բառը կոպիտ է և տհաճշատերը չէին էլ ուզում լսելԲայց հետո կամացկամաց դադարում էին եսեսեսես ասելուց  և փորձում էին  մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձրն ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ պատմվածքը և դո՛ւրս գրիր հականիշները:
  2. Սառ-տաք աև-սպիտակ չոր-թաց շիտակ-թարս այո ոչ
  3. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:
  4. Ամենակարևոր բառ ինց համար Աստված և այո և ոչ
  5. Ինչո՞ւ էր «ոչ» ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:
  6. Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր։
  7. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:
  8. Իմ կարծիքով ամենառաջին բառը եղել է բարև և Աստաված։
  9. Ինչպիսի՞ն էին «ես» բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի՛ր նրանց։
  10. Նրանց ես կբնութրագրեմ այսպես,տխուր,նեղացկոտ,անարդար,ագահ և դժգոհ։
  11. Գրի՛ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
  12. Ինձ թվում մեծ էրը սխալ բան չեն անում նույնպես ուսուցիչը։
  13. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։
  14. Իմ կարծիքով մի մար օգնություն է կանչել և օգնողի հետ ընկեր է դարցել։