Բանջարեղենի օկտակարության մասին

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ որպեսզի սնունդն օրգանիզմին միայն օգուտ բերի և ոչ թե դատարկ կալորիաներ, դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել տարբեր գույնի մրգեր ու բանջարեղեն:

Նրանք պատմել են, թե որ գույնն ինչ օգտակար հատկություններ ունի: Օրինակ՝ բանջարեղենն ու մրգերը կարմիր գույն ստանում են լիկոպինի շնորհիվ, որն ամենահզոր հակաօքսիդանտներից է, եւ որը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցությունից:

Բացի այդ, կարմիր մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ անտոցիան՝ բուսական պիգմենտ, որն ուժեղ ֆլավոնոիդ է: Այն նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը, քաղցկեղի ուժեղ կանխարգելիչ միջոց է, ամրապնդում է հիշողությունը:

Դեղին և շեկ մրգերն ու բանջարեղենը մարդու իմունային համակարգի գլխավոր օգնականն են: Դրանցում պարունակվում է մեծ քանակությամբ կարոտինոիդ, որը հետագայում օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի:

Կանաչ մրգերն ու բանջարեղենը նիհարելու լավագույն օգնականն են, քանի որ պարունակում են նվազագույն կալորիաներր և քլորոֆիլի արժեքավոր աղբյուր են, որն արդյունավետորեն պայքարում է բազմաթիվ ուռուցքների առաջացման դեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով