Հովհաննես Թումանյան աղբյուր

ԱՂԲՅՈՒՐ

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բըխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ
1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։
ճահիճ-մորուտ, բխել-թափվել, խաղ-երգ, տոթակեզ-շոգից այրված, շինել-կառուցել,
2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
աղբյուր բխում էր սարի լանջից։
3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
Աղբյուրը շատ սառն է, շատ գեղեցիկ է, աղբյուր բխում էր սարի լանջից։
4. 5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»
Նշանակում էր, որ այս աղբյուրը կառուցել ես կամ ուրիշ մի բան ես կառուցել, թող քո այդ կյանքը երկարի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով