Daily Archives: 9 Հոկտեմբերի, 2023

Կոմիտաս «Աշուն գիշեր»

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:

Read more: Կոմիտաս «Աշուն գիշեր»



Բնագիտություն․09

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրր, գոլորշա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդր լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա րնդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որր տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:

 

 

Մթնոլորտ- կապված է տարբեր նյու­թերի և գազերից։

Քարոլորտ-կապված է բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է։

Կենսոլորտ-կապված է կենդանի օրգանիզմներով բնակության վայր է:

Ջրոլորտ-Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով։