Համո Սահյան «Մշուշների շղարշի տակ»
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
2. Մարախուղ քողի տակ,
2․ Բանաստեղծության մեջ ընդգծված հետևյալ բառերը փոխարինի՛ր հոմանիշներով և կարդա՛։ Ի՞նչը փոխվեց։ Դիտարկի՛ր։
Աշնան-ձմռան ,ձեռքեր ոտքեր,ամպը-արևը,ցերեկն-գիշերն։
3. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
4․Դուրս գրած փոխաբերությունները գործածի՛ր նախադասությունների մեջ:
5. Դուրս գրի՛ր այն բառերը, որոնց մեջ գերակշռում է ձայնը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։
6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ ամենաաշնանային բառերը և դրանց գործածությամբ փոքրիկ պատում հորինի՛ր։
5. Բանաստեղծության մեջ ի՞նչն է գերակշռում․ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ գործողությունը։ Պատասխանդ հիմնավորի՛ր։
Լրացուցիչ աշխատանք
7.Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:
8. Ձայնագրի՛ր ընթերցումդ, և նկարաշարի և համադրությամբ տեսանյութ պատրաստիր: