Daily Archives: 2 Նոյեմբերի, 2022

10 ՓԱՍՏ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

 

  • Դասերի ժամանակ Կոմիտասը խիստ ու պահանջկոտ էր, իսկ առօրյա կյանքում` կատակասեր ու պարզամիտ։ Նա չէր խուսափում իր աշակերտներից, միշտ մտերիմ էր նրանց հետ։
  • Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:
  • Մանկության տարիներին, Քյոթահիայում, նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։
  • Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով։20

 

  • Շատ գեղեցիկ ու կոկիկ ձեռագիր ուներ:
  • Երբ Կոմիտասը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:
  • Համերգներից մեկի ժամանակ հաջողվում է հավաքել այդ ժամանակների համար շատ մեծ գումար` 1000 ոսկեդրամ: Ողջ հասույթը Կոմիտասը նվիրաբերեց ազգային հիվանդանոցին:
  • Սիրում էր նարդի խաղալ։ Խաղում էր արագ, եր
  • կու ձեռքով: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում ու գնում վազվզելու երեխաների հետ:
  • Շատ ծաղիկներ էր սիրում: Նրա բնակարանը միշտ զարդարված էր թարմ ծաղիկներով՝ իր սիրած վարդերով ու մեխակներով, որոնք սենյակը լցնում էին անուշ բույրով:
  • Նա չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի

     

    հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:

Read more: 10 ՓԱՍՏ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ