Daily Archives: 8 Նոյեմբերի, 2022

Աթաբեկ Խնկոնյան վատ ընկեր

Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տեսնելու,

Բայց մեջներին չկար աղվեսը:

Էնտեղ մեկն էլ մի պառավ գել

Ասավ. – Արքա, ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը`հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը, քեզ չի հարգել,

Տես, չի եկել:

Ցավը թողած`արքան գոռաց,

Թե` հա թռեք, էն ըմբոստին

Մոտս բերեք:

Հինգ, վեց գազան ելան հասան,

Էն աղվեսին մի կերպ գտան,

Պատճառն ասին, բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռած…

— Ասեմ ձեռաց,-աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ, խնդիրս առ,

Որ լսեցի` դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա էստեղ, հա էնտեղ,

Վերջը գտա ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը` շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ, կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը, անցավ դողը

Մեջտեղ գնաց զրպարտողը:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ըմբոստ-անհնազանդ ձեռաց-կարճաժամանակյա վեհափառ-փառավոր Պատան-Պատանք  զրպարտ-տարածել

  1. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության աղվեսը:
    Աղվեսը շատ խելացի էր նա հասկացավ
  2. Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գայլը:
    ————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Ստեղծագործությունից դուրս գրի՛ր 3-ական միավանկ և երկվանկ բառ:
Միավանկ երկվանկ

 

  1. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

Վախկոտ —

Մեղավոր —

Հիվանդ —

Ուժեղ –

Պառավ –

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ ցավ-ցավել

Հիվանդ – ————————————

Դող — ——————————————

Նախաճաշ – ———————————

Քրտինք – ————————————

Հագուստ – ————————————

Նկար- ——————————————

Երգ- ———————————————

Կառույց- —————————————

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Խոզն ու ագռավը

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ ես անում, այ անգետ, —
— Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում է` չորանա,
— Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ էր սովորեցնում առակը։առակը սովորեցնում է որ  Ագահ չլինեինք անկուշտ չլինենք անշնորակալ չլինենք։

2.Նկարագրի՛ր խոզին։ խոզ շատ անկուշտ է , Ագահ է, անշնորակալ է ուզվոր էր։

3.Նկարագրի՛ր ագռավին։ագռավը Խելացի է բարի է, ապահովում է ,անտառը չեր թողնում որ անտառի ինչ որ մի բանը ոչնոացնեին։

5.Կանաչ գույնով նշի՛ր առարկա ցույց տվող բառերը։

4. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ կորանիստ  անշնորհակալ

6.Կարդա՛ առակը և նկարիր քեզ դուր եկած հատվածը։

7.Տեքստից դուրս գրի՛ր խոզին նկարագրող հատվածը։

8.Կարմիր գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը: