Daily Archives: 30 Նոյեմբերի, 2022

Մուկն ու ձուն

Մուկն ու ձուն

Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին,  երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկներըRead more: Մուկն ու ձուն



Նամակ աշունին

Բարև, սիրելի՛ աշուն,  դու շատ համեստ, ուրախ եղանակ ես։ Մենք քո եղանակին ունեցել ենք լավ ուրախ օրեր ես միային կուզեի, որ եղանակներից լինեին ամառ,աշուն,ձմեռ։Ես  ամենաշատը սիրում եմ եղանակներից ձմեռ, աշուն,ամառ ։ Հիմա պատմեմ ինչ ենք արել քո եղանակին։

Մենք ունեցել ենք լավ ։Մենք քո եղանակին թղթի վրա գրել ենք առարկա, գործողություն,հատկանիշ և գցել բաժակների մեջ, հետո հանել ենք երեք թուղթը ստացել ենք ծիծաղելի նախադասություն։ է‘ դու չգիտես մենք դպրոցում ինչեր ենք արել մենք գրել ենք Սողոմոն Սողոմոնյանի մասին կարդացել ենք <<Մկների ժողովը>>, <<Ագռավն ու աղվեսը>>, <<Խոզն ու ագռավը>> ։ Այս շաբաթ մենք կարդում ենք <<Շաշ հյուրը>>,  մենք վաճառքին հավաքել ենք 25 հազար դրամ գումար։